Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Եգիպտոսում Զոհրաբ Մնացականյանը այցելեց Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (տեսանյութ)

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելեցին Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Նախարար Մնացականյանը Կահիրեի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց եկեղեցական համալիրով, ծանոթացավ համալիրի պատմությանը, դերին ու նշանակությանը եգիպտահայ համայնքի համախմբման գործում։