Open news feed Close news feed
A A
Video Official

Եգիպտոսում Զոհրաբ Մնացականյանը այցելեց Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (video)

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-ին այցելեցին Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Նախարար Մնացականյանը Կահիրեի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց եկեղեցական համալիրով, ծանոթացավ համալիրի պատմությանը, դերին ու նշանակությանը եգիպտահայ համայնքի համախմբման գործում։