Բացել լրահոսը Փակել լրահոսը
24VHUQjBPrybfG9M
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ ՍԴ դատավորների հետ հանդիպում չի կազմակերպվել. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)

Ես միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց գնալով ոնց որ ավելի վատ ա լինում,-  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  ՍԴ դատավորների հետ չհանդիպելու վերաբերյալ  իր մտահոգությունն է հայտնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Ինչու՞ չի կազմակերպվել ՍԴ դատավորների հետ հանդիպում․ ինչպե՞ս էր լինում, որ նախկինում միշտ կազմակերպվում էր հանդիպում ցանկացած մարմնի ղեկավար պաշտոնյայի հետ կամ երբ թեկնածություն էր առաջադրվում, թեկնածուները հանդիպում էին ֆրակցիայի հետ»,-  նշեց նա։

Արարատ Միրզոյանն հայտնեց՝  որևէ նախաձեռնություն հանդիպման համար չի եղել․ «Ցավոք սրտի,հավանաբար որևէ իմպերատիվ ընթացակարգ չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու։ Իսկ կողմերը չեն հայտնել ցանկություն հանդիպելու»,- ասաց Աժ նախագահը։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ամենը համեմատելով նախկինի հետ, ցույց է տալիս , որ անցնում ենք վատ փորձի, քանի որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում էր թեկնածուների տեսլականը, պատգամավորները կարողանում էին հարցեր տալ ու դա լավ պրակտիկա էր։