Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» կամային հաղթանակ տարավ «Արարատի» հետ խաղում

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի բացման խաղում նախորդ առաջնության փոխչեմպիոն «Նոան» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց ՝ 0:0: Երկրորդ խաղակեսի արդեն 51-րդ րոպեին «Արարատի» վրացի հարձակվող Դավիդ Խուրցիձեն բացեց խաղի հաշիվը: «Նոան» առաջին հակահարվածը հասցրեց 86-րդ րոպեին, երբ Արտյոմ Սիմոնյանը տուգանային հարվածով գրավեց դարպասը: Չորս րոպե անց դաշտի տերերը վաստակեցին 11մ հարվածի իրավունք, որն վստահ իրացրեց նույն Արտյոմ Սիմոնյանը:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 4 միավոր և հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: «Արարատն» առաջին պարտությունը կրեց Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ և 4-րդ հորիզոնականից նահանջեց 5-րդ տեղ: