Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 7-ին, ժամը 03։58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:38-ին, մարվել` 04:59-ին: Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ․, ծնված 1988 թ․)։