Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azg liga
A A
Սպորտ

Ռոբերտո Մանչինիի պատճառով Ջիորջիո Կյելինին չի մասնակցել Իտալիայի խաղին

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 1-ին տուրի Իտալիա – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից առաջ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Rai Sport-ը, խաղից մեկ օր առաջ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է մեկնարկային կազմը, որում ընդգրկված է եղել նաև կենտրոնական պաշտպան Ջիորջիո Կյելինին: Սակայն, խաղից առաջ պարզվել է, որ «Յուվենթուսի» ֆուտբոլիստի անունն բացակայում է հայտացուցակում:

Ինչպես նշում է աղբյուրը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները գլխավոր մարզչի առաջարկով խաղից առաջ ցանկացել են Ջիորջիո Կյելինիի տեղը հայտավորել Ֆրանչեսկո Աչերբիին, սակայն հաշվի չեն առել, որ նման դեպքերում դուրս մնացող ֆուտբոլիստն համարվում է որպես վնասվածք ստացած խաղացող և ընդհանրապես չի ընգրկվում հայտացուցակում:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին այդ միջադեպի ողջ մեղքն իր վրա է վերցրել:

«Երբ ինձ բերեցին մեկնարկային կազմի հայտացուցակը, ես առանց ակնոցի էի և չնկատեցի, որ Կյելինին ընդհանրապես բացակայում է ցուցակից, հակառակ դեպքում ես չէի ստորագրի այն: Սակայն, մենք նախապես պայմանավորվել ենք, որ մի խաղին մասնակցելու է Կյելինին, մյուսին՝ Աչերբին: Դա նշանակում է, որ Նիդեռլանդների հետ կխաղա Կյելինին», - հանդիպումից հետո ասել է իտալացիների գլխավոր մարզիչը:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա

1-ին տուր

A դիվիզիոն

1-ին խումբ

Իտալիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 1։1

Նիդերլանդներ - Լեհաստան՝ 1։0



B դիվիզիոն

1-ին խումբ

Նորվեգիա - Ավստրիա՝ 1։2

Ռումինիա - Հյուսիսային Իռլանդիա՝ 1։1

 

2-րդ խումբ

Շոտլանդիա - Իսրայել՝ 1։1

Սլովակիա - Չեխիա՝ 1։3



C դիվիզիոն

4-րդ խումբ

 

Լիտվա - Ղազախստան՝ 0։2

Բելառուս - Ալբանիա՝ 0։2