Բացել լրահոսը Փակել լրահոսը
image-01-09-20-02-58-1
A A
Պաշտոնական

Պայթյուն Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կան զոհեր եւ վիրավորներ (տեսանյութ)

Կեսօրին հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։  Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

 « Դեպքի վայրում առաջացել է միաժամանակ հրդեհի բարդության 2-րդ աստիճան։ Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներից․ մեկական Վաղարշապատից և Բաղրամյանից և երկուսը՝ Արմավիրից։ Միաժամանակ կատարվել է հրդեհաշիջում, տարհանում և, իհարկե, տուժածների դուրս բերում»,- տեղեկացրել  է փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը։

Նախնական տվյալով՝  հրդեհը բռնկվել է  գինու բաքերից մեկի պայթյունից: Իրենք հնարավորինս արագ կանխել են հրդեհի տարածումը:

Հրդեհի ընթացքում դուրս է բերվել 4 տուժած և 2 դի։ Տուժածները նախապես տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, այնտեղից էլ կային տուժածներ, ովքեր պետք է տեղափոխվեին Երևան։

Գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը հայտնել է , որ մահացել են  մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Նա կարծում է, որ պատճառը սխալ զոդումն է:

Պայթյունի եւ հրդեհի պատճառները կպարզի  նախաքննությունը։