Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xaxer 31.08.
A A
Սպորտ

ԱՊՀ երկրների առաջին խաղերը կորոնավիրուսի պատճառով չեղարկվեցին

Անկախ պետությունների համագործակցության՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որը նախատեսված  էր անցկացնել  ընթացիկ տարում, տեղի չի ունենա։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի սպորտի նախարարությունը։

«Որոշում ընդունվեց 2020 թվականին չանցկացնել ԱՊՀ երկրների խաղերը», - նշված է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։

Սկզբնական օրացուցային պլանով խաղերը պետք է անցկացվեին օգոստոսի 20-27-ը, Կազանում, սակայն կորոնավիրուսի պատճառով այն հետաձգվել էր մեկ ամսով: Այժմ կազմակերպիչները խաղերը հետաձգել են անժամկետ՝ չնշելով ոչ  տարեթիվ, ոչ էլ ամիս։

ԱՊՀ երկրների առաջին խաղերին պետք է մասնակցեին 11 երկրների 14-23 տարեկան ավելի քան 2500 մարզիկ-մարզուհի։ 

Խաղեր անցկացնելու գաղափարը պատկանում է Ռուսաստանին։ 2018թ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների նիստում այդ առաջարկությունն արժանացել էր բոլոր երկրների հավանությանը։

Հավելենք, որ Հայաստանը նախապես հրաժարվել էր մասնակցությունից՝ պատճառաբանելով երկրում կորոնավիրուսի տարածման հետ։