Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

«Վանը» հաղթեց «Փյունիկին» և դարձավ ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայի միանձյա առաջատար

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի միակ խաղում մրցաշարի նորեկ Չարենցավանի «Վանն» այսօր սեփական դաշտում հանդիպեց Երևանի «Փյունիկի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով: Միակ գոլը խաղի 42-րդ րոպեին խփեց տանտերերի իվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Էզան:

Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 6 միավոր և սկսեց միանձյա գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են «Ուրարտուն» ու «Ալաշկերտը», որոնք ունեն 4-ական միավոր: «Փյունիկը» երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և վաստակած մեկ միավորով շարունակում է մնալ նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում:

Այժմ առաջնությունում երկշաբաթյա ընդմիջում է, քանի որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի սկզբին մեկնարկում է Ազգերի լիգայի նոր խաղարկությունում: