A
A
«Գանձասար-Կապանը» պայմանագիր է կնքել երկու նոր ֆուտբոլիստների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի անցած տարվա ետնապահ «Գանձասար-Կապանն» այսօր թիմի կազմը համալրել է ևս երկու ֆուտբոլիստով:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագիր է կնքվել լիտվացի Ռոկաս Կռուսնաուսկասի և Էդուարդ Ավագյանի հետ: Առաջինը նախկինում հանդես է եկել «Նոայի» կազմում, իսկ երկրորդը խաղացել է «Ալաշկերտում»: Էդուարդ Ավագյանը
նաև հանդես է եկել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում:
«Գանձասար-Կապանը» ընթացիկ առաջնությունում երկու տուրից հետո վաստակել է մեկ միավոր և այժմ զբաղեցնում է 8-րդ տեղը Պրեմիեր լիգայի աղյուսակում: