Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van-pyunik
A A
Սպորտ

Ուղիղ. «Վան»-«Փյունիկ». Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի չհետաձգված միակ խաղը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր Լիգայի առաջնությունում այսօր կկայանա 3-րդ տուրի միակ հանդիպումը, որը չի հետաձգվել: Մրցաշարի նորեկ Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում կընդունի Երևանի «Փյունիկին»:

Դաշտի տերերն առաջնությունում առայժմ մեկ հանդիպում են անցկացրել, որն ավարտել են հաղթանակով և այժմ 3 միավորով «Արարատի» հետ բաժանում են 3-4-րդ տեղերը: Փյունիկցիները երկու խաղում վաստակել են ընդամենը մեկ միավոր և այս պահին զբաղեցնում են նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը:

«Վան» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի ժամը 16:45-ին: Խաղն ուղիղ եթերով կարող եք դիտել նաև մեր կայքէջում՝ ստորև.