Լիոնել Մեսին 90 տոկոսով կմնա «Բարսելոնայում». ֆուտբոլիստի նախկին գործակալ
Աջակցիր «Ա1+»-ին«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի նախկին գործակալ Խոսեպ Մարիա Մանվելան կարծում է, որ արգենտինացի ֆուտբոլիստն այս տարի դժվար թե հեռանա իսպանական ակումբից:
«Նախորդ մրցաշրջանի երկարացման պատճառով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ձեռնտու չէ ֆուտբոլիստի համար: Նրա ներկայացուցիչներն առայժմ լավ չեն պատկերացնում տրանսֆերի բարդությունը: Չեմ կարծում, որ որևէ ակումբ նրա դիմաց կվճարի 700 մլն փոխհատուցում, առավել ևս, որ մեկ տարի հետո նրան կարող են անվճար ստանալ:
ՖԻՖԱ-ն կարող է ֆուտբոլիստին ազատ կարգավիճակ շնորհել, եթե վեճ առաջանա նրա և ակումբի միջև, սակայն «Բարսելոնան» իրավունք ունի պահանջներ ներկայացնելու նոր ակումբին, որը կարող է անդրադառնալ խաղացողի հետագա կարիերայի վրա: Դրա համար Լիոնել Մեսիի «Բարսելոնայում» մնալն ավելի հավանական է, քան՝ տեղափոխությունը, 90 տոկոսը 10-ի դիմաց», - ասել է արգենտինացի հարձակվողի նախկին գործակալը:
Նշենք, որ այժմ Լիոնել Մեսիի գործերով անմիջապես զբաղվում է նրա հայրը՝ Խորխե Մեսին: