Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» լուծարել է դարպասապահ Սուրեն Ալոյանի պայմանագիրը

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր երկկողմանի համաձայնությամբ լուծարել է թիմի դարպասապահ Սուրեն Ալոյանի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Սուրեն Ալոյանը նախորդ մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել հիմնական թիմի կազմում:  

Հավելենք, որ նախօրեին «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել «Լոռի ՖԱ»-ի 22-ամյա դարպասապահ Վարդան Շահատունու հետ: