Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակը» պարտվեց Ռումինիայում և հրաժեշտ տվեց Եվրալիգային

Գյումրիի «Շիրակը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում հյուրընկալվելիս պարտվեց ռումինական ՖԿՍԲ ակումբին և դուրս մնաց պայքարից:

Բուխարեստի Ազգային մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ տանտերերի առավելությամբ: Առաջին խաղակեսի 34-րդ րոպեին Դարիուս Օլարուն առաջ մղեց ռումինացիներին: Երկրորդ կեսի 20-րդ րոպեին դաշտի տերերը 11մ հարված վաստակեցին, որը վստահ իրացրեց Ֆլորին Տանասեն: Խաղավարտից յոթ րոպե առաջ Ալեքսանդրու Բուզիուկը կրկին գրավեց շիրակցիների դարպասը և հաշիվը դարձրեց 3:0:

Այդպիսով, Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլին մասնակցող Հայաստանի երեք թիմերն էլ՝ «Նոան», «Ալաշկերտը» և «Շիրակը», դուրս մնացին հետագա պայքարից: