Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havaqakan
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի հավաքականի նախնական կազմը. Հենրիխ Մխիթարյանը բացակայում է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել է թիմի նախնական հայտացուցակը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հենրիխ Մխիթարյանը տեղեկացրել է, որ առաջիկա խաղերին մասնակցելու համար չի կարող միանալ հավաքականին: Փոխարենը հավաքական է հրավիրվել 7 նորեկ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը:

 Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների համար այսպիսի տեսք ունի.

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

 

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

 

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)


Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է իր ընտրած կազմը. 

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:  

Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին:

Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններին», - ասել է իսպանացի մասնագետը:

Հիեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում կմեկնարկի սեպտեմբերի 5-ին, Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, իսկ երեք օր անց սեփական դաշտում կընդունի Էստոնիայի ընտրանուն: