Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 27.08.
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հնարավորություն չստացան Մագնուս Կառլսենի հետ խաղալու

Հայաստանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը անհաջող հանդես եկան Lichess հարթակով անցկացված Katara International Chess Tournament 2020 շախմատի առցանց մրցաշարի եզրափակիչ փուլում:

16 շախմատիստները նախապես բաժանվեցին 8 զույգերի: Հայկ Մարտիրոսյանին մրցակից բաժին հասավ ամերիկացի գրոսմայստեր Էնդրյու Տենգը: Մեր շախմատիստն անսպասելի թույլ հանդես եկավ և պարտվեց 0,5:6,5 հաշվով:

Շանթ Սարգսյանը ուժերը չափեց միջազգային վարպետ Յոժեֆ Թեոֆիլիուս Տահերի հետ: Համառ պայքարում հաղթեց ինդոնեզացի շախմատիստը՝ 7:5: Այդպիսով, մեր շախմատիստները բաժանեցին 9-16-րդ տեղերը, որի համար կստանան 250-ական դոլար պարգեևավճար:

Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը եզրափակիչում 6,5:3,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի գրոսմայստեր Դանիել Նարոդիցկուն: Նա կստանա 3000 դոլար պարգևավճար:

Նշենք, որ եզրափակիչ փուլի հանդիպումներն անցկացվել են նոկաուտ մրցանակով, մինչև 6,5 միավոր վաստակելը: