Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ամբողջովին փլուզվել է 5-րդ մուտքը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերն ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, ամբողջովին փլուզվել է 5-րդ մուտքը։ Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կվերադառնան, իսկ որոնք բնակարանից զրկվել են, նրանց կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում»։