Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Արշակյան
A A
Տնտեսություն

Դժվար է պատկերացնել այլ ոլորտ, որում կարելի է ծախսել և ավելի ետ ստանալ, քան  ՏՏ  ոլորտն է. Հակոբ Արշակյան

 

Համավարակը ոչ մի կերպ չի խանգարել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարության  ծրագրերի իրականացմանը,-նշում է նախարար Հակոբ Արշակյանը,- մենք լայն թափով շարունակում ենք ենթակառուցվածքների աշխատանքներն ու գործընթացները։

«Ոլորտը բնութագրող ցուցիչներով կիսամյակային առումով ամփոփել ենք մեր աշխատանքները, ըստ էության թվերը հուսադրում են, որ 2021թ-ին շոշափելի կտեսնենք մեր իրականացրած ծրագրերի արդյունքները»,- ասաց նա։

Նախարարը  մասնավորապես ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ նախարարության կողմից ներկայացված պետական աջակցության ծրագրերը.

«Հատկանշական է պետական աջակցության 17-րդ միջոցառումը, որպես օրինակ թոքերի արհեստական շնչառության սարքերի համար դրամաշնորհի մրցույթը, որի շրջանակներում ինժեներական ասոցիացիային տրամադրվել է 90 մլն դրամ»։

Հակոբ Արշակյանը համապարփակ ներկայացրեց  նաեւ   ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ կարևորելով տեղական արտադրության համար առկա մարդկային ռեսուրսն ու զարգացման հեռանկարները.

«Տավուշյան դեպքերից հետո որոշակի հետաքրքրության աճ ունենք, պատրաստվում ենք հայկական ռազմաարդյունաբերական ոլորտը զարգացնել՝ արդեն ապագայում միջազգային շուկա դուրս գալու համար։ Բացի հայտնի ԱԹՍ-ներից արտադրվում են տեղական այլ զինատեսակներ, որոնք մատակարարվում են ՊՆ-ին, թե ինչպիսիք, թույլ տվեք չմեկնաբանել»,- ասաց նա։

Նախարարը հավաստիացնում է՝ ՏՏ-ն այսօր ապահովում է ՀՆԱ-ի երեք տոկոսը.  «Դժվար է պատկերացնել այլ ոլորտ, որում կարելի է ծախսել և ավելի ետ ստանալ, քան բարձր տեխնոլոգիաների ոլորտն է»։

Նախատեսված ծրագրերից արդեն իրականացման փուլում է «Ինժիներական քաղաք» ծրագիրը, որը նպատակ  ունի մեկ տեղում համախմբել բոլոր առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին՝ իրագործելու իրենց նորարարական գաղափարները։