Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռ․ Քոչարյանի իրավունքների խախտումը հաստատելու պահանջով։
Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:
Դանիբեկյանը Ռ․ Քոչարյանի անձին վերաբերող բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։
Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ ս․թ․ մարտի 10-ին կայացած Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին: Փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստին։
Հայցադիմումի մեջ նշված է նաև ոչ նյութական, բարոյական վնասի փոխհատուցման պահանջը՝ 2 մլն դրամի չափով։
Հայցադիմումը մակագրվել է օգոստոսի 19-ին և մակագրվել դատավոր Արմենուհի Բադիրյանին։