«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակցին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ցանկանում է ձեռք բերել մեր ֆուտբոլիստի նախկին թիմակցին, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիին:
Ինչպես հայտնում է Forzaroma կայքը, ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան մեկնել է Լոնդոն, բանակցություններ վարելու համար: Խնդիրն այն է, որ 21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստով հետաքրքված են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն և Իսպանիայի «Բարսելոնան»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նույնպես ցանկանում է կիսապաշտպանին տեսնել իր նոր թիմում՝ «Վիլյառեալում»:
Մատեո Գենդուզին անցած մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում կատարել է 3 գոլային փոխանցում: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան այս ամռանը զրկել էր ֆրանսիացի ֆուտբոլիստին մարզումներից՝ դժգոհելով նրա կարգապահությունից և մարզավիճակից:
Նշենք, որ անգլիական ակումբը պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին, սակայն նվազագույնը 44,5 մլն եվրոյով: