Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

ՀՖՖ-ն տեխնիկական պարտություն գրանցեց «Լոռի ՖԱ»-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն «Լոռի ՖԱ» թիմին գրանցել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Ուրարտուի» հետ խաղին անհարգելի պատճառով չներկայանալու համար: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Ուրարտուի» թիմին շնորհվել է տեխնիկական հաղթանակ՝ 3:0 հաշվով: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբը տուգանվել է 200000 դրամով:

Նշենք, որ «Լոռի ՖԱ» ակումբը նախապես դիմել էր ֆուտբոլի ֆեդերացիային այդ խաղը հետաձգելու համար՝ նշելով, որ կորոնավիրուսի պատճառով թիմը չի հասցրել նորմալ պատչաստվել հանդիպմանը, սակայն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հրաժարվել էր հետաձգել խաղը:

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը 20 հազար դրամով տուգանվել է այն բանի համար, որ «Փյունիկի» հետ խաղը մեկնարկել է 8 րոպե ուշացումով, քանի որ խնդիրներ է եղել կապված «Հանրապետական» մարզադաշտի դարպասացանցերի հետ: