Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը (տեսանյութ)

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքները։ Եվրոպական խորհրդի անդամներն  այսօր քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։ 

Պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են  բռնությունների եւ ընտրությունները կեղծելու համար։  Չի բացառվում, որ այդ ցուցակում լինի Լուկաշենկոն։ Բացի այդ ԵՄ-ն 53 մլն եվրո կհատկացնի՝  բելառուսական ժողովրդին աջակցելու նպատակով։