Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը բաց կթողնեն միջազգային մրցաշարը

Ուզբեկստանի անկախության օրվա կապակցությամբ օգոստոսի 29–ին կանցկացվի ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար, որին կմասնակեն նաև Հայաստանի ծանրորդները: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մամուլի ծառայությունը:

100–ական ընտրված բարձրակարգ մարզիկ–մարզուհիները կներկայացնեն հինգ քաշային կարգեր։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ, սակայն կմասնակցեն երեք ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (87 կգ քաշային կարգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և գերծանքաշային Վարազդատ Լալայանը։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը բաց կթողնեն մրցաշարը՝ վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Առաջին երեք տեղերը գրավող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 դոլար պարգևավճար։

 Առցանց մրցաշարի կազմակերպման հաջողության դեպքում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հնարավոր է նույն կերպ անցկացվի նաև մինչև 20 տարեկանների այս տարվա աշխարհի առաջնությունը։