Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori 17.08.
A A
Սպորտ

«Ուրարտու» - «Լոռի» ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Հայաստանի ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայի առաջին տուրում այսօր նախատեսված «Ուրարտու» - «Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Վանաձորյան ակումբը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՖՖ՝ նշելով, որ չի ներկայանալու խաղին:

Ի դեպ, «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբն հինգ օր առաջ իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ «թիմը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ առաջին մրցափուլի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները եւ մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, եւ ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղացի ու օտարերկրացի ֆուտբոլիստներով»։

Ըստ այդ աղբյուրի, օգոստոսի 19-ին կայանալու է «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում քննարկվելու է 2020/21թթ մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը։