Բացել լրահոսը Փակել լրահոսը
117806659_3311930972176985_7134112286388687073_n
A A
Պաշտոնական

Սևանա լճի ափամերձ տարածքի ապօրինի կառույցներն ապամոնտաժվում են (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։

Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։

Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»: