Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի Բաթոյան
A A
Պաշտոնական

Առաջարկվում է 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. Զ. Բաթոյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վաղը Կառավարության նիստին կքննարկվի մի նախագիծ, որով առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին:

Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել:

 2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացի են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն (չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում) նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով:

Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում:

Նախաձեռնությունն իրականացրել ենք միանման մոտեցում ցուցաբերելու նպատակով:

 Ի դեպ, 3 շրջանավարտի զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը (համաձայն քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների) դեռևս 2003-2004թթ, այսինքն մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության: Նրանց կտրամադրվի բնակարանի գնման վկայագրեր»: