Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է անում (տեսանյութ)

Բռնցքամարտիկ  Իսրայել Հակոբկոխյանը Հանրապետության մետրոյի հարևանությամբ հացադուլ է հայտարարել։  «Ես պահանջում եմ ոչ ասել Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիային, պահանջում եմ ոչ ասել թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին»,-ասում  է նա։

Բռնցքամարտիկին մտահոգում էին  հասարակությունում առկա տրամադրությունները եւ իր տպավորությամբ՝  թշնամանքը։

 «Այս թշնամանքի մեղավորը այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևերի ու սպիտակների»,-  հայտարարում է  Իսրայել Հակոբկոխյանը։

Ասում է՝  հացադուլն անժամկետ է, փոխզիջումների գնալ չի պատրաստվում. «Ես ոնց ու ինչքան կդիմանամ, դեռ պարզ չի»։