Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստին դեռ փաստաթուղթ չի հրապարակվել․ ուղիղ (տեսանյութ)

 
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը մեկնարկեց ամբաստանյալներից երկուսի պաշտպանների բացակայությամբ։
 
Ամբաստանյալ Գևորգ Խաչատյանը համաձայնվեց իր պաշտպան Հարությունյանի բացակայության պայմաններում որպես պաշտպան ընտրել Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Ասլանյանին։
 
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը դեմ չէր Ասլանյանին դատական նիստում պաշտպան ներգրավվելու միջնորդությանը՝  հիմք ընդունելով այն, որ դատական նիստերը անընդհատ հետաձգվում են, երբ  մեկ հոգու բացակայում է։
Բացի այդ շուրջ մեկ տարի է, ինչ գործը դատական վարույթում է, սակայն որևէ փաստաթուղթ դեռևս չի հրապարակվել։
 
Սակայն մեղադրող կողմը առարկեց, նշելով, որ նոր պաշտպանը գործի նյութերին չի տիրապետում և դա օրենքի խախտում է, սակայն դատավորը չընդունեց այդ միջնորդությունը, նշելով, որ որևէ կարգ չի խախտվում։
 
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
 
Դատական նիստը շարունակվում է։