Բացել լրահոսը Փակել լրահոսը
31610511
A A
Պաշտոնական

Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել

Օգոստոսի 7-ին, ժամը 13։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշեն կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ քաղաքացի Մանթաշ Ա.-ն (ծնված 1985 թ) անցել է կամրջի արգելապատնեշը և ցանկանում է ցած նետվել։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։