Բացել լրահոսը Փակել լրահոսը
117129735_1518430224996711_4955422416885375824_o
A A
Պաշտոնական

Հիմնանորոգվում են Բերդավանի և Այգեպարի փողոցները

Տավուշի մարզի Բերդավան և Այգեպար սահմանամերձ գյուղական համայնքներում կատարվում է ներհամայնքային փողոցների հիմնանորոգում։

Մասնավորապես‚
 «Տավուշ ՃՃՇ» ՓԲԸ-ի կողմից հիմնանորոգվում է Այգեպարի 2 կմ երկարությամբ փողոցը։
 Բերդավանում հիմնանորոգվում են ներհամայնքային երկու փողոցների 2,1 կմ երկարությամբ հատվածները։

 Շինարարության շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում և այլ աշխատանքներ։

Նշված շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։