Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եթե օրենքը թույլ տար՝ ես առաջինը կնստեի բուլդոզեր քանդելու «օրինական» կառույցները. Հայկ Մարության (տեսանյութ)

Ինչու Մաշտոցի պուրակում ծառեր հատվեցին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք, երբ ժամանակին ինքը այգու համար պայքարողներից էր։

 «Փաստացի սեփականատերը շինթույլտվությունից շեղվել է, մինչև երեկ արդեն կազմված է եղել չորս արձանագրություն։ Այս պահին դադարեցված են աշխատանքները հուլիսի 23-ի խախտման հիմման վրա, որպեսզի հասկանանք շեղումների ծավալը»,-ասում է Հայկ Մարությանը։

Պուրակի սկզբնամասում հատվել է չորս հաստաբուն ծառ։ Այդ տարածքում սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոճի։   

«Քաղաքապետ դառնալու օրվանից իմ կողմից ամեն քայլ եղել է քաղաքը ազատելու տարբեր տիպի  անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելու, էտպես եղել է հիմա է և շարունակվելու է, որովհետև ես ինքս այդպես եմ մտածում։ Էն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, հիմա էլ առաջ եմ տանում և ամրագրում»,- պնդում է նա։

Հայկ Մարությանը պնդում է, որը  հավատարիմ է իր նախկին հայտարարություններին.

 «Էս քաղաքի ամեն ծառի համար ես պատասխանատու եմ և կռիվ եմ տալու, բայց միևնույն ժամանակ, մասնագետները գույքագրել այն ծառերը, որոնք կենսունակ չեն՝ 437 ծառ, հիմա 500-ից ավելի է, դրանք պոտենցիալ վտանգավոր են։ Չգիտեմ հատված ծառերը մտնում էին այս ցուցակի մեջ թե ոչ, սակայն դրանք կունենան իրենց փոխարինողները»։

Քաղաքապետի խոսքով իրենք ամեն օր բախվում են օրենսդրական խնդիրների հետ, որոնք խաթարում են բնականոն աշխատանքը

«Ի ուրախություն իրավաբանական ավարտած ուսանողների՝ այսօր բոլոր կառուցապատողներն ունեն իրենց իրավաբաններն ու օրենդրական բացերը գտնում են ու պայքարում մեր դեմ։ Շատ դեպքերում մեր ցանկությունները հակասում են իրավական նորմերին և օրենքներին։ Եթե օրենքը թույլ տար՝ ես առաջինը կնստեի բուլդոզեր քանդելու «օրինական» կառույցները»։

Մանրամասները՝  տեսանյութում