Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հումքը բերելու են Բրազիլիայից (տեսանյութ)

Մարզեր

Գյումրիի Շաքարի գործարանը մայիսի վերջին արդեն պատրաստ կլինի գործարկման: Ամենաուշը մեկ ամսից Բրազիլիայից Հայաստան կներկրվի 150 հազար տոննա կիսաֆաբրիկատ հումք: Տեղական արտադրողների հետ, սակայն, պայմանագրերի կնքման գործընթացն այնքան էլ մեծ թափով չի ընթանում:

Մի քանի տասնամյակ առաջ ճակնդեղի մշակմամբ առաջին հորիզոնականը չզիջող Շիրակի մարզը հրաժարվում է ճակնդեղ մշակել:

Գործարանի տնօրինությունից տեղեկացնում են, որ Շիրակի մարզում ճակնդեղի մշակմամբ ոգեւորվածների թիվը մեծ չէ, այնինչ ցանկացողներ կան Արարատից, Մասիսից ու Արտաշատից:

Գործարանի ներկայացուցիչներն արդեն պայմանագիր կնքելու առաջարկով հանդիպել են շիրակցի գյուղացիների հետ, սակայն ներկայացված պայմանները արտադրողը ձեռնտու չի համարում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ

Նրանք նշում են, որ ճակնդեղագործությունը ձեռնտու չէ, այստեղ շահող է դուրս գալիս միայն գործարանը:

ՙԹող գործարանատերը մի հատ մշակի, տեսնի՝ դա որքանով է ձեռնտու՚, - բողոքում են գյուղացիները:

Շաքարի գործարանի տնօրեն Էդուարդ Սարգսյանը հայտնում է, որ իհարկե, ոչ գյուղացիների խորհրդով, այլ պարզապես համոզվելու համար, որ սա եկամտաբեր աշխատանք է, թե ոչ, սկսել են 100 հեկտար տարածքում ճակնդեղ մշակել:

Գործարանի տնօրինությունն հավատացած է՝ գյուղացին ճիշտ չի հաշվարկել ճակնդեղ մշակելու ծախսերն ու բերքատվության հնարավորությունները: Ըստ տնօրենի` ընդհանրապես ճակնդեղի՝ մեկ տոննան 60 դոլարով գնելու իրենց առաջարկը, ԱՊՀ երկրների մյուս ճակնդեղագործությամբ զբաղվողների առաջարկած գներից 20-25 տոկոս բարձր է:

Տնօրենը նշում է, որ եթե խորհրդային տարիներին մեկ հեկտարից ստանում էին 35 - 38 տոննա բերք, ինչն այսօր ձեռնտու չէր լինի, ապա ներկայում տրամադրվող նոր տեսակ սերմերը մեկ հեկտարում տալիս են 50 տոննա բերք:

Գործարանի շինաշխատանքները մոտեցել են ավարտական փուլին, ընթացքի մեջ են ավտոմատացման համակարգի կարգավորման, ներքին հարդարման աշխատանքները: Այս աշխատանքները կավարտվեն մոտ մեկ ամսից:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ