Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնա
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի 4 նոր դեպք Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:
Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:

Нет описания фото.