Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Քոչարյանը թող մայդաններով չվախեցնի, մենք շատ լավ գիտենք, թե ով ինչի է ընդունակ․ Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

«Թող մայդաններով մեզ չվախեցնի, Նիկոլ Փաշինյանը խաղաղ թավշյա հեղափոխություն է արել։ Հայ ժողովուրը շատ լավ գիտի, թե ով ինչի է ընդունակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե Ուկրաինայում 3 անգամ Մայդանով իշխանություն է փոխվել։

Վ․Խաչատրյանը նաև հավելեց՝  այն մարդիկ, որոնք հույս ունեն մայդան անել , իրենց հետևից մարդ տանել կամ ուժով փորձել իշխանափոխություն անել, պետք է իմանան, որ դա չի կարող լինել։ «Մայդան իրենք շինեցին 2008թ․ մարտի 1-ին»,- հավելեց նա։

Անդրադառնալով նախկին նախագահի այն մեկնաբանություններին, թե ՀՀ կառավարությունը ճիշտ քայլեր չի անում, որ մեղմի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված տնտեսական ճգնաժամը՝ Վ․Խաչատրյանն ասաց, թե Ռ․Քոչարյանը չի կարող իրականությանը տիրապետել և թող մարդկանց հետ շփվի հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են կատարվել մեր երկրում։ «Քոչարյանն ու իր հաջորդները պետությունը թալանելու և սեփական գրպանները թալանելու նպատակ ունեին։ Նրանք չեն կարող պատկերացնել, որ կա պետական պաշտոնյա, որը կաշառք չի վերցնում, որ կա ղեկավար, որը կաշառք չի վերցնում»,- հավելեց տնտեսագետը։

Ռ․Քոչարյանը երեկ նաև հարց էր բարձրացրել, թե պետական համակարգում տրվող պարգևավճարները կոռուպցիա չե՞ն։ Վ․Խաչատրյանը գտնում է, որ Ն․Փաշինյանն այդ ճանապարհով մարդկանց օրինական և արժանապատիվ վարձատրություն է տալիս, մինչդեռ Ռ․Քոչարյանը ծրարներով էր փող տալիս կամ թույլ տալիս, որ պաշտոնյաները կաշառք վերցնեն։

 

 

Մանրամասները՝  տեսանյութում։