Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Հայրապետյան
A A
Հասարակություն

ՀՔԾ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

«Ռուբեն Հայրապետյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասել են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից։