Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

«Կարմիր բլուր» կոչվող կայարանում հրդեհ է բռնկվել չբեռնված շոգեքարշում

Հուլիսի 30-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» «Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Նախնական տեղեկատվության համաձայն այրվում է շոգեքարշի շարժիչի հատվածը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։24-ին։