Բացել լրահոսը Փակել լրահոսը
F70A7005-0857-46BB-BBEB-1070421EF2D8_w650_r0_s
A A
Քաղաքականություն

Բելառուսում ձերբակալել են 32 ռուս զինյալների, որոնք ժամանել էին ընտրությունների առիթով (տեսանյութ)

Մինսկի մոտակայքում՝  առողջարաններից մեկում  լուսաբացին ձերբակալված արտասահմանցի 32  զինյալները  ռուսական  «Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման  անդամներ են: Ըստ «Բելտա» լրատվական գործակալության՝  իշխանությունները տեղեկություններ էին ստացել ավելի քան 200 զինյալի` Բելառուս ժամանելու մասին, նրանք  ժամանել էին ընտրական շրջանում իրավիճակն ապակայունացնելու համար։  Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են։

«Բելտա»-ն հրապարակել է նաեւ զինյալների  անունները։ Մանրամասներն այստեղ

Հիշեցնենք, որ  «Վագների խումբ»-ը  ձևավորվել է դեռևս է 2013 թվականին: Ըստ  տարբեր աղբյուրների՝  ընկերության ռազմական ստորաբաժանումներն ակտիվորեն ներգրավված են Ուկրաինայի, Վրաստանի ու Սիրիայի հակամարտություններում: Չնայած պաշտոնական Մոսկվան հերքում է պետության որևէ առնչությունը խմբի հետ, սակայն, մամուլը գրում է, որ  գործում է պետական մարմինների հովանու ներքո: