Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+manoyan 25.07.
A A
Սպորտ

Դավիթ Մանոյանը՝ Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը քիչ առաջ պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի խաղացող Դավիթ Մանոյանի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դավիթ Մանոյանի վերջին ակումբը եղել է Գյումրի «Շիրակը»: Նա իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», ապա հանդես է եկել Կիպրոսի «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» ակումբներում: Խաղացել է նաև լեհական «Սանդեցյայում», մակեդոնայան «Ռաբոտնիչկիում», «Ալաշկերտում» և «Նոայում»: Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 26 հանդիպում:

Հիշեցնենք, որ «Արարատն» այսօր պայմանագիր էր կնքել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացողի՝ Արտակ Եդիգարյանի հետ: