Բացել լրահոսը Փակել լրահոսը
art-image-3008
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա է նվիրելու Արցախին

ՀՀ առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա է նվիրելու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ:

Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով: Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով:

Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ: