Պարոն Փաշինյան, թիմդ վատն է. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը չի զարմացել, երբ Մոսկվայում ադրբեջանցի գործարարը թույլ չի տվել հայկական ծիրանը մտնի «Ֆուդ սիթի» շուկա։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների նման լարված շրջանում այդ սպասելի էր.
«Պետք է ընդհարում լիներ, խուսափելու համար հայերին շուկայից դուրս հանեցին։ Հարցի լուծում կլիներ այն, եթե Մոսկվայում հայկական շուկա գործեր։ Սակայն մի կողմից էլ դժվար է կանխատեսել, որ առանձին հայկական շուկան կկարողանա գործել, քանզի մոսկովյան այդ շուկան համարվում է տարածաշրջանում լավագույններից մեկը»։
Հայաստանից բերքի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են գրեթե երկու անգամ։
«Այս տարի արտահանման ծավալները կկազմեն 30հզ տոննա, որից 18հզ տոննան կլինի ծիրանը։ Անցած տարի ծիրանի արտահանումը եղել է 28հզ, իսկ նախորդողը 40հզ տոննա»,- «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հայտարարություն անում է՝ հաշվի առնելով բերքի քանակը։
Ասում է ՝ պատճառները տարբեր են՝ եղանակային պայմաններից մինչեւ սնկային հիվանդություններ։ Հրաչ Բերբերյանը պնդում է՝ դեռևս գարնանը կոչ է արել իշխանություններին նախաձեռնել միջոցներ՝ տրամադրելու անհրաժեշտ նյութեր պատվաստումների համար, սակայն իրենց հորդորին ոչ ոք ականջալուր չի եղել․
«Փաշինյանին էլի եմ ասում՝ թիմդ վատն է․մարզպետարաններում հարյուրավոր աշխատակիցներ կան, բայց ձրիակերների պես ոչինչ չեն անում։ Արտահանման ընթացքի հետ խնդիր չկա, սննդի անվտանգությունն էլ հստակ աշխատում է սահմանի վրա։ Ինչ լավ է, լավն ենք ասում, ինչը վատ՝ վատը»,-եզրափակում է նա։
․