Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+minasjan 17.07.
A A
Սպորտ

Վարդան Մինասյանը ավարտեց աշխատանքը «Արարատ-Արմենիայում»

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը փոխադարձ համաձայնությամբ չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է հունիսի 15-ին: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

«Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն: Երկամյա աշխատանքի ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար: Մաղթում ենք հաջողություն», - նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Վարդան Մինասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել «Արարատ-Արմենիա» սեփականատիրոջը:

«Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, եւ իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, եւ իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։ Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ», - պատասխանել է փորձառու մասնագետը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» մաիայն առաջնության վերջին խաղում հաղթելով «Նոային», կարողացավ պահպանել չեմպիոնի կոչումը, իսկ նույն թիմի հետ գավաթի եզրափակիչում պարտություն էր կրել 11մ հարվածաշարում: