Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess day
A A
Սպորտ

Հուլիսի 20-ին շախմատիստները պետք է շախմատ խաղալ սովորեցնեն որևէ մեկին

Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է։ Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այս տարի շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի հետ համատեղ հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ 

ՖԻԴԵ-ն կոչ է արել բոլոր շախմատիստներին այդ օրը որևէ մեկին շախմատ խաղալ սովորեցնել և լուսանկարը կամ տեսանյութը տեղադրել սոցիալական ցանցերի էջերում՝ #Internationalchessday հեշթեգով։

ՖԻԴԵ-ի տվյալներով ներկայում աշխարհում կան 360 հազար ակտիվ շախմատիստ-շախմատիստուհի, որոնք մասնակցում են տարբեր կարգի մրցաշարերին: