Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dzeko
A A
Սպորտ

«Ռոման» ի վիճակի չէ վճարել Էդին Ջեկոյի աշխատավարձը

Հռոմի «Ռոմայի» առաջատար հարձակվող Էդին Ջեկոն պատրաստվում է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել այլ ակումբ: Այդ մասին հայտնում է Corriere dello Sport թերթը:

Ըստ աղբյուրի, հռոմեական ակումբի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ իրենք չեն կարող վճարել բոսնիացի հարձակվողի աշխատավարձը, որը տարեկան կազմում է 7,5 մլն եվրո, եթե թիմը չկարողանա նվաճել չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Էդին Ջեկոյի ծառայություններով ներկայում հետաքրքրված են «Յուվենթուսն» ու Միլանի «Ինտերը»: Այդ ակումբներն այժմ հետևում են «Ռոմայում» ընթացող իրադարձություններին և պատրաստ են հանդես գալ առաջարկությամբ և պայմանագիր կնքել Իտալիայի Ա սերիայի արդյունավետ խաղացողներից մեկի հետ: