Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Այսպիսի թշնամական տրամադրություն ստեղծել սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ, ամոթ է, պատվաբեր չէ».Մերուժան Հովհաննիսյան (տեսանյութ)

 Այսքան ընդդիմադիր կուսակցություններ, ընդդիմության այսպիսի ճակատ որևէ երկրում չես հանդիպի,-կարծում է  խորհրդային շրջանի քաղբանտարկյալ, հրապարակախոս Մերուժան Հովհաննիսյանը․ «Այսպիսի թշնամական տրամադրություն ստեղծել սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ, ամոթ է, պատվաբեր չէ»։

Հրապարակախոսը հատկապես ընդգծում է, որ ընդդիմությունը կառուցողական քննադատությունների փոխարեն զբաղված է իշխանության հասցեին վիրավորանքներ հնչեցնելով․ «Ընդդիմությունը կարող է լինել պահանջատեր, բայց ոչ թշնամի, ընդդիմությունը չի կարող վիրավորել իր վարչապետին, իր նախագահին ամենաթունոտ վիրավորանքներով։ Ի վերջո իշխանությունը ժողովրդի զավակն է, հայհոյելով իշխանությանը՝ մենք վիրավորում ենք ժողովրդին»։

Հովհաննիսյանի խոսքով՝ վերադարձի մասին մտածում են նրանք, ովքեր կործանարար դեր կատարեցին մեր 3-րդ Հանրապետությունում․ «Երիտասարդներ են եկել իշխանության, փառք ու պատիվ իրենց, եթե նրանք աստիճանաբար աճելով մի հինգ տարի հետո կարողանան ստեղծել գեղեցիկ պետություն։ Զարմանալի է, որ վերադարձի ցնորք ունեն նաև անցյալի քաղաքական մեռյալները»։

Ըստ հրապարակախոսի՝ ընդդիմությանը նման քայլերի մղում է իշխանության գալու մոլուցքը։ Անդրադառանալով սահմանային վերջին իրողություններին՝ Հովհաննիսյանը շեշտեց․ «Ներկան ապացուցեց, որ անպարտելի բանակ ունենք»։

Նարն անհանգստացնում է պատերազմող երկրում երկրի ղեկավարի և մտավորականության մասին հնչող ելույթները․ «Մեզ բացի մեզնից մեր թշնամի տերությունները նույնպես դիտում են, ամոթ է, ինչու վիրավորենք, ում վիրավորենք»։