Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100-ամյա դպրոցում` 4 աշակերտ

Մարզեր

Գարեգինը Շրվենանց գյուղի դպրոցի միակ 4-րդ դասարանցին է:
Սյունիքի մարզի այս գյուղում ընդամենը չորս աշակերտ կա: Գասպար Տեր-Մարգարյանի անվան միջն. դպրոցը հիմնադրվել է դեռեւս 1901թ-ին։ Ժամանակին Շրվենանցի միջնակարգ դպրոց էին հաճախում մոտակա 5-6 գյուղերի երեխաները։ Իսկ այսօր 100-ամյա դպրոցը փակման եզրին է։

«Բոլոր հարմարությունները կան, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ֆիզիկայի դասարաններն առանձնացված են, լաբորատոր գույքը, ճիշտ է, հին է, բայց ունենք»,- ասում է տնօրեն Գեղանուշ Հարությունյանը ու ցավով ավելացնում,որ ոչնչով չի կարող օգնել,որ դպրոցը չփակվի:

Գյուղում երեխա չկա։ Դպրոցի շենքային պայմաններն էլ գնալով վատանում են։ Վերջերս էլ ուժեղ քամիներից տուժել էր տանիքը, գյուղացիները հավաքվել-սարքել էին։ Աշակերտների նվազելու հետ ուսուցիչների թիվն էլ է պակասել։

Ռազմագիտության ուսուցիչ Հունան Խաչատրյանը 1988թ-ից մինչ օրս այս դպրոցում է աշխատում: Նրա մի թոռն է այստեղ սովորում։ «Շատ կուզեի բոլոր երեխաներս էլ գյուղում լինեին, բայց որ գործ չկա, ինչպե՞ս ապրեն»,-ասում է նա։ Գյուղում աշխատատեղ չկա ու այն ամեն տարի դատարկվում է:

Կապանի «Սոսի» ՀԸ