Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat - lori
A A
Սպորտ

«Լոռի»-ի դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով․ «Լոռի ՖԱ» - «Արարատ» հանդիպումը չեղարկվել է

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի «Լոռի ՖԱ» – «Արարատ» հանդիպումը չեղարկվել է: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը.

«Հաշվի առնելով, որ «Լոռի ՖԱ» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատ» ՖԱ գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ» - «Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել», – ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Լոռի ՖԱ» ու «Արարատը» ներկայում մրցաշարայանին աղյուսակում զբաղեցնում են 5-րդ և 6-րդ տեղերը: Երկու թիմերն էլ դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից և նույնիսկ հաղթանակի դեպքում չեն կարող բարելավել իրենց մրցաշարային դիրքը: