Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը՝ ՀՖՖ նախագահի խորհրդական

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով): Այդ մասին հատնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Իսկ ահա ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը, նշանակվել է ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական:

Նշենք, որ Հակոբ Սիմիդյանը 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018թթ եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։

Դենիս Ջորկաեֆը հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է: