Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմայի» հաջորդ հանդիպումը

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի «Բրեշիայի» հետ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, հայ ֆուտբոլիստը «Պարմայի» հետ խաղում դեղին քարտ է ստացել, որի համար որակազրկվել է մեկ հանդիպումով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» վերջին խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ հռոմեական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել և կրկին բարձրացել է 5-րդ հորիզոնական: