Բացել լրահոսը Փակել լրահոսը
107827020_721449881760779_7317137608421236694_n
A A
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք դատավորների դիմումը

ՄԻԵԴ-ն այսօր որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին ՍԴ նախագահ  Հրայր Թովմասյանը և երեք անդամները սահմանադրական վերջին փոփոխություններից հետո

«Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դիմողները  ՄԻԵԴ-ից ակնկալում էին Հայաստանի կառավարությունից պահանջ՝ սառեցնել սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց    Հրայր Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեքը՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը հիշեցնում է՝  2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այնուամենայնիվ, անցումային դրույթների համաձայն, դատավորները, որոնք նշանակվել էին մինչ այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը, պետք է շարունակեինպաշտոնավարել նախկին կարգով, այսինքն՝ ՍԴ դատավորները, ինչպես նաև ՍԴ նախագահը պետք է պահպանեին իրենց մանդատը մինչև կենսաթոշակի անցնելը:

ԱԺ-ը, սակայն, որոշեց փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով:

Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համավարակի պատճառով։

Այնուամենայնիվ փոփոխություններն ընդունվեցին, արդեն  խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ,

  Դրա արդյունքում Հրայր  Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ  Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը  և Ալվինա Գյուլումյանը  ՍԴ դատավորների պաշտոններից, որից հետո էլ նրանք դիմել են Եվրադատարան՝ սառեցնելու համար ՀՀ սահմանադրական փոփոխությունների կատարումը։

Եվրադատարանն  հայցվորների  պահանջը մերժել է՝  համարելով այն Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ։

 Բնագիրը՝ մեր անգլերեն էջում