Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol gavat
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

Հուլիսի 10-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը՝ «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՀՖՖ-ն դիմել էր ՀՀ պարետատուն՝ հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով: Պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում երկրպագուների նույնիսկ սահմանափակ քանակի ներկայությունը: Ըստ այդմ, «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: